Մամուլ
Սյունիքի նկատմամբ հետաքրքրությունը կրկին աճել է. «Հրապարակ»
Վերջին օրերին տեղացի և եվրոպացի չինովնիկների ու դեսպանների հետաքրքրությունը կրկին աճել է Սյունիքի նկատմամբ։ Անցած շաբաթ ՔՊ-ականների հետ մարզ էին այցելել Հայաստան ժամանած բրիտանացի պատգամավորները, այս շաբաթ-կիրակի ՔՊ-ական պատգամավորներն էին Սյունիքում և քաղհասարակության սորոսական թևի ներկայացուցիչները՝ Լարիսա Մինասյան, Արթուր Սաքունց, Լևոն Բարսեղյան։
Գագիկ Ջհանգիրյանը հաճախ Վճռաբեկ դատարան է այցելում. «Ժողովուրդ»
Իսկ թե ինչ նպատակով է Գագիկ Ջհանգիրյանն այցելել այնտեղ, փորձեցինք պարզել անձամբ նրանից, սակայն Ջհանգիրյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Գյուղացիներին պարարտանյութ չեն բաժանի. «Հրապարակ»
Արմավիրի և Արարատի մարզերից մեզ ահազանգեցին, որ մի քանի օր առաջ համայնքապետերն ասել են՝ պարարտանյութ չի լինելու, խոստացել են առաջիկայում վերադարձնել գումարները։ Պատճառը փորձեցինք ճշտել էկոնոմիկայի նախարարությունից, սակայն մեզ չպատասխանեցին»:
Արամ Վարդևանյանը երեք նոր հայց է նախապատրաստում ուղարկել ՍԴ. «Հայաստան»
Ի դեպ, այս խնդիրն առկա է տասնամյակներ շարունակ, և մեղադրողին դատավորին հավասարեցնելու ավանդույթը գալիս է դեռ սովետական իրավաբանությունից։ Ըստ Վարդևանյանի՝ ՍԴ-ն դրա վերաբերյալ երբեք որոշում չի ունեցել։ Պատգամավորը մեզ ասաց, որ այս հայցերից երեքն արդեն ավարտում է, և առաջիկա շաբաթվա ընթացքում կուղարկեն ՍԴ»:
Ովքե՞ր են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով փորձագետների խմբում. «Հրապարակ»
Սակայն, ի պատասխան լրատվամիջոցների հարցումներին, արտաքին գործերի նախարարությունը տևական ժամանակ է՝ չի գաղտնազերծում այդ խմբում ներգրավված կոնկրետ անունները՝ պատճառաբանելով, թե անձնական տվյալներ տրամադրել չեն կարող, կարող են տրամադրել, եթե ունենան տվյալ մասնագետների համաձայնությունը։