Մամուլ
Դատավորներին պատասխանատվության ենթարկելու նոր կարգավորումներ կգործեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նոր կարգավորումներ կգործեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոփոխություններ են կատարվելու Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում:
Ինչո՞ւ է Սամվել Բաբայանը լքել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը. «Հրապարակ»
Թե ինչու է հեռացել Բաբայանը, անգամ հանձնաժողովի իշխանական անդամները չգիտեն, ավելին՝ նրանցից մեկը մեզ ասաց, որ ժամանակ առաջ Բաբայանն իրենցից շատ էր շահագրգիռ հանձնաժողովում աշխատելու․ «Ամեն օր փակվում էին Անդրանիկ Քոչարյանի հետ և ինչ-ինչ հարցեր քննարկում»:
Հետիոտնային անցումներում տեղեկատվական նշաններ կտեղադրվեն. «Ժողովուրդ»
Ըստ Երեւանի քաղաքապետարանի՝ Երեւանում կարգավորվող թվով 22 խաչմերուկներ կան, որոնք կահավորված են աջ շրջադարձը մշտապես թույլատրող լուսացույցի լրացուցիչ սեկցիաներով, որի արդյունքում աջ շրջադարձ կատարելիս վարորդների եւ թույլատրող ազդանշանի տակ փողոցը հատող հետիոտների միջեւ առաջանում են կոնֆլիկտային կետեր:
Արթուր Դավթյանին կարող են առաջադրել ևս մեկ անգամ. «Ժողովուրդ»
«ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այն եզակի պաշտոնյաներից է, որ 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո անգամ չհեռացվեց պաշտոնից և պաշտոնավարում է մինչև այժմ: Նա այդ պաշտոնին ընտրվել է ՀՀԿ-ի օրոք՝ 2016 թվականի սեպտեմբերին, և պաշտոնավարման վեց տարին լրանում է ամիսներ անց՝ սեպտեմբերին:
Վանեցյանը վայր կդնի՞ մանդատը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ շաբաթ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում նստացույց էր անում` Արցախի փրկության և, ըստ այդմ` ՀՀ իշխանություններին հեռացնելու օրակարգով։ Նա այս ընթացքում անընդհատ հարցազրույցներ էր տալիս և մի քանի անգամ հայտարարել է, թե այլևս չի վերադառնալու խորհրդարան, չի պատկերացնում այնտեղ իր աշխատանքը․