Մամուլ
Առանց Քոչարյան-Սարգսյան համաձայնության շարժումը նոր թափ չի ստանա. «Հրապարակ»
Դիմադրության շարժման մեր աղբյուրներն ասում են՝ քանի դեռ շարժման ստվերային շահառուներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը համաձայնության չեն եկել ժամանակավոր վարչապետի թեկնածության շուրջ, շարժումը չի աճի, նոր թափ չի ստանա, լավագույն դեպքում կպահպանվի եղած վիճակը, բայց շատ հնարավոր է, որ գնա մարման, քանի որ հայ ժողովուրդը սիրում է մարդկանց, անձերի հետևից գնալ:
Անհամապատասխանություններ՝ քրեակատարողական ծառայությունում. «Ժողովուրդ»
Սննդի պատրաստման համար նախատեսված կոմունալ ծախսերի, ճաշարանի, խոհանոցի բանվորներին և օգնականներին, աշխատող դատապարտյալներին վճարվող աշխատավարձերի բաշխման գործընթացում խեղաթյուրում է արձանագրվել: Այս ծախսերը կատարվել են քրեակատարողական հիմնարկների հաշվին՝ մատակարարի փոխարեն, որը նախատեսված չի եղել պայմանագրով: Խոսքը ավելի քան 5.5 մլն դրամի մասին է:
Ընդդիմությունը միջազգային կառույցների հետ աշխատող խումբ է ստեղծել. «Հրապարակ»
Միջազգային կառույցներին են ներկայացրել մարդու իրավունքների խախտումների, ոտնահարումների դեպքերը՝ կոչ անելով գնահատականներ հնչեցնել։ Խմբում են պատգամավորներ Աննա Մկրտչյանը, Էլինար Վարդանյանը, Արթուր Ղազինյանն ու Արթուր Խաչատրյանը։
Արարատ Միրզոյանի հարձակման գործով ոչինչ չի արվում. «Ժողովուրդ»
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ժիրիկ Սիրեկանյանը հերթական միջնորդությունն է ներկայացրել նախաքննական մարմնին՝ դարձյալ խնդրելով թույլ տալ երկրից դուս գալ գյուղատնտեսական ապրանքների վաճառքով զբաղվելու և ընտանիքը պահելու համար. միջնորդությունն ԱԱԾ-ում այս պահին քննարկվում է, և դատելով իրավիճակից՝ այս միջնորդությունը ևս կմերժվի:
Պատերազմում զոհվածների ծնողներին հրավիրել են հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մայիսի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչություն հարցաքննության են հրավիրվել 44-օրյա պատերազմի զոհերի 12 ծնողներ, որոնք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցաքննության հրավիրել, պատասխանատվության կանչել և մեղադրանք առաջադրել իրենց երեխաների մահվան համար: