Մամուլ
Արտահերթ ընտրությունները՝ իշխանության պլան Բ՞. «Հրապարակ»
Պատահական չէ, որ անցած ընտրություններից դուրս մնացած որոշ լուսանցքային ուժերի ղեկավարները սկսել են խոսել ստեղծված իրավիճակի՝ ընտրությունների միջոցով հանգուցալուծման մասին։ Դա իշխանական պլան Բ-ն է, եթե չկարողանան ճնշել և հանգցնել բողոքի այս ալիքը:
Ինչ կապ ունի Սամվել Բալասանյանի որդին Գյումրիի միջադեպի հետ. «Ժողովուրդ»
Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Սամվել Բալասանյանի որդուն՝ Միսակին, որը նշեց, թե այդ միջադեպի հետ ինքը որևէ առնչություն չունի. «Անլրջություն ու անբարոյականություն է ինձ այդ դեպքի հետ կապելը»:
Դատախազներն ուզում են դատավոր աշխատել. «Հրապարակ»
Պարզվում է՝ վերջին շրջանում դատախազությունից հոսք է սկսվել դեպի դատարաններ։ Մանավանդ՝ դատավորների թափուր տեղեր շատ կան, որոնք դժվարությամբ են համալրվում։
Իվետա Տոնոյանը վերադարձել է. «Հրապարակ»
ոնոյանը հաստատեց տեղեկությունը․ «Ի սկզբանե «վերադառնալ» ձևակերպումը մի քիչ սխալ է, որովհետև ընտանեկան հանգամանքներով պայմանավորված՝ միառժամանակ իմ գործառույթները չեմ իրականացրել, հիմա իրականացնում եմ»։
Հայաստանի ժողովրդավարության մասին քննարկում. «Ժողովուրդ»
Ընդդիմության ակցիաների ժամանակ իրականացվող ոստիկանական բռնություններին և իրավապահ մարմինների տարբերակված գործելաոճին զուգահեռ՝ մայիսի 20-ին, Հայաստանում մի շատ հետաքրքիր և ներկայանալի քննարկում է լինելու Հայաստանի ժողովրդավարության մասին: