Մամուլ
ՀՀ նախագահը ե՞րբ կարձագանքի ներքաղաքական իրավիճակին. «Ժողովուրդ»
Հետաքրքիր է՝ ինչ պետք է լինի անհնազանդության ակցիաների ընթացքում կամ հետևանքով, որ հանրապետության նախագահը վերջապես որոշի կարծիք հայտնել:
Ընդդիմադիրները կպաշարե՞ն խորհրդարանի շենքը. «Հրապարակ»
Ընդդիմադիրները երեկ հրաժարվեցին այս հարցին պատասխանել: Որոշ տեղեկություններով, շարժման ներսում քննարկում են սցենարը, սակայն դեռևս որոշում չեն կայացրել, իսկ քննարկումները հույժ գաղտնի են պահում, որ իշխանությունը նախապես տեղեկացված չլինի։ Չնայած իշխանությունն ամեն ընդդիմադիրի ամենաքիչը երկուական ժուչոկ է կցել»:
Ինչո՞ւ է փոշմանել Շիրակի մարզպետի եղբայրը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը, զղջացել ու որոշել է, այնուամենայիվ, դուրս չգալ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Նազելի Բաղդասարյանը հաստատեց՝ ասելով. «Գիտեմ, որ այս պահին նա Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է, բայց ճիշտ կլինի իր հետ խոսել: Ազգակցական կապ ունենք, ճիշտ է, բայց նրա քայլերի կամ որոշումների համար պատասխանատվություն չեմ կրում»:
Հիմնական հրահանգողը Հայկ Բաբայանն է. «Հրապարակ»
Իշխան Սաղաթելյանը, Արթուր Վանեցյանը, Հայկ Մամիջանյանը և Ագնեսա Խամոյանը նախօրեին հանդիպել են ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ։ Ներկա են եղել նաև փոխոստիկանապետերը, որոշ վարչությունների պետեր։
ԱԽ նիստում Նիկոլ Փաշինյանը հստակ հանձնարարական է տվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել մայիսի 18-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած ՀՀ անվտանգության խորհրդի նիստից: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այդ օրը քննարկվել են ԱԽ իրավասությունների տիրույթին վերաբերող ընթացիկ հարցեր: