Մամուլ
Լրտեսի փոխանցած վերջին տեղեկությունը ԱՀ նախագահի Մոսկվա այցին է վերաբերել. «Հրապարակ»
Լրտեսության մեջ բացահայտված կինը Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում է աշխատել, և նրա փոխանցած վերջին տեղեկությունը վերաբերել է Արցախի նախագահի` Մոսկվա կատարելիք ուղևորությանը:
28 կալանավորված, 1 հետախուզվող. ակցիաների հետևանքը. «Ժողովուրդ»
Նույն ժամանակահատվածում՝ նույն իրադարձությունների ընթացքում ՀՀ ոստիկանության համապատասխան աշխատակիցների՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ենթադրյալ ոչ իրավաչափ գործողությունների փաստերով ստացված հաղորդումներից 46-ով հարուցվել են քրեական գործեր,
Գեներալ Սեյրան Սարոյանի վիճակը վատացել է. «Հրապարակ»
Սեյրան Սարոյանը ոտքերի շրջանում անոթային խնդիրներ ունի և վերջին տարիներին պարբերաբար բուժվում է արտասահմանում։ Սակայն վերջին շրջանում, անոթային խնդիրներից բացի, այլ ուղեկցող առողջական խնդիրներ էլ են առաջացել»:
Վանեցյանը կհայտարարի «Դիմադրության» շարժումից առանձնանալու մասին. «Հրապարակ»
Մեր տեղեկություններով, Արթուր Վանեցյանը, որը պայքարի վերջին փուլին չէր մասնակցում, այսօր հանդես է գալու հայտարարությամբ՝ իր սկսած պայքարը շարունակելու մասին՝ առանձնանալով դիմադրության շարժումից։ Չի բացառվում, որ նա անդրադառնա նաև մանդատի հարցին և հայտարարի այն վայր դնելու մասին»:
«Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ների բազմաթիվ աշխատակիցներ հայտնվել են դրսում․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 1-ից «Կոշ» եւ «Հրազդան» ՔԿՀ-ների փակվելուց հետո բազմաթիվ աշխատակիցներ հայտնվել են դրսում՝ նրանց աշխատանք չի առաջարկվել։ Դժգոհություններ կան, որ Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը փորձառու աշխատողների փոխարեն իր համագյուղացիներին, Արտաշատի շրջանի ծանոթ-բարեկամներին է աշխատանքի ընդունում, որոնց մեջ կան ատամնաբույժ, «պոմիդոր աճեցնող» եւ այլն։