Մամուլ
Իմանալով, որ Աղավնոյից պետք է բնակիչները հեռանան, այնտեղ ներդրումներ են արվել. «Ժողովուրդ»
Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը հաստատեց մեր այն տեղեկությունները, որ այս ընթացքում գյուղում տարբեր ներդրումներ են արվել, սակայն կոնկրետ գումարի չափ այդպես էլ չնշեց։
«Հայաստան» խմբակցությունը չի հստակեցնում՝ աշնանային նստաշրջանին մասնակցելո՞ւ են, թե՝ ոչ. «Հրապարակ»
Սեպտեմբերի 12-ին կմեկնարկի ութերորդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանը։ Ամիսներ շարունակ խորհրդարանի աշխատանքը բոյկոտող ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը չի հստակեցնում՝ աշնանային նստաշրջանին մասնակցելո՞ւ են, թե՝ ոչ:
ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել Պատրոն Դավոյին, և նրա քրոջորդուն՝ Արթուր Բաղդասարյանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալված ՊՆ գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գործով ԱԱԾ-ն նաև մեղադրանք է առաջադրել բանակին զենք մատակարարող հայտնի գործարար Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին, և նրա քրոջորդուն՝ Արթուր Բաղդասարյանին:
Երևանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բավականին բարձրացել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրել է․ «Անշարժ գույքի շուկայի ակտիվացմանն ու պահանջարկի ավելացմանը զուգահեռ բարձրանում են նաեւ գույքի գները։
Մանվել Փարամազյանը որոշել է «Գևորգ Փարսյան-2» անել. «Հրապարակ»
Սեպտեմբերին կայանալիք Քաջարան համայնքի ավագանու համամասնական ընտրություններին նա առաջադրվելու է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» և Նորայր Նորիկյանի «Արդարություն» կուսակցություննների կազմած դաշինքով, որը կանվանվի «Դեպի միասնություն»: