Մամուլ
ԱԺ-ում ծառայողական քննություն են հայտարարել. «Հրապարակ»
Թե ինչպես են անվտանգային խստացված ռեժիմի պայմաններում հուշանվերները խորհրդարանի շենքից դուրս հանվել, պարզ չէ։ Կարելի է միայն ենթադրել, որ ԱԺ անվտանգության մարմիններին, ըստ էության, հրահանգ է իջեցված՝ խստիվ զննել միայն լրագրողներին ու ընդդիմադիրներին»:
Ամուսնանում է ոստիկանապետի որդին. «Հրապարակ»
Այսօր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում ոստիկանապետ Վահե Ղազարյանի որդու հարսանիքն է
Վերջին չորս տարիներին պետական պարտքն ավելացել է 3.1 մլրդ դոլարով. «Ժողովուրդ»
Միայն 2021 թվականի ընթացքում Հայաստանի պետական պարտքը ավելացել է 1,3 մլրդ դոլարով կամ 16 տոկոսով այն դեպքում, երբ Հայաստանի համախառն ներքին արդյունքն աճել է ընդամենը 5,7 տոկոսով։
Քոչարյանը մեկնել է Գերմանիա. հայտնի է պատճառը. «Հրապարակ»
Նա Գերմանիայի Դաշնություն է գնացել բժշկական հետազոտություն անցնելու նպատակով։ Վերջին տարիներին, ինչպես հայտնի է, նա զրկված էր արտերկիր մեկնելու հնարավորությունից, առավելագույնը թույլատրում էին Մոսկվա մեկնել՝ «Սիստեմայի» նիստերին մասնակցելու»։
Նոր կանոններ զբոսաշրջության ոլորտի համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է օրենսդրորեն կարգավորել զբոսաշրջության ոլորտը։ Ավելին՝ «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածներ խախտելու դեպքում կնշանակվեն մեծ տուգանքներ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զբոսաշրջային օպերատորը և զբոսաշրջային գործակալը զբոսաշրջային փաթեթը սպառողին ուղղակիորեն վաճառելու դեպքում պետք է կնքեն օրենքին և ՀՀ կառավարության հաստատած օրինակելի պայմանագրին համապատասխանող պայմանագիր։