Մամուլ
Սոթքի տներում գողություններ են կատարվել. «Ժողովուրդ»
Անգամ այս դժվարին իրավիճակներում անտուն մնացած քաղաքացիների բնակարանները թալանում են, եւ պատկան մարմինները ոչինչ չեն կարողանում անել:
Միջանցքի թեման ո՛չ մեկնաբանելու եմ, ո՛չ քննարկելու եմ, որովհետեւ չի լինելու նման բան. «Հրապարակ»
Մենք ճանապարհ տալուց․․․ Մենք տնտեսական եւ կոմունիկացիոն ապաբլոկավորմանը դեմ չենք եւ կշարունակենք քննարկել էդ հարցերը, բայց դա որեւէ աղերս ու կապ չի կարող ունենալ եւ չունի որեւէ էքստերիտորիալ կամ սուվերենության վրա որեւէ ազդեցություն ունեցող հանգամանքի հետ։ Չի կարող ուղղակի»:Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգյսանի հետ․ «Հրապարակ»
Իշխան Սաղաթելյանը երեկ մեր հարցին ի պատասխան ասաց, որ հանդիպել է նաև ՀՀ նախկին նախագահների հետ:
Իշխան Սաղաթելյանն ու Կաթողիկոսը հանդիպել են․ «Հրապարակ»
Մեր տեղեկություններով՝ այդ ուղղությամբ Սաղաթելյանը նաև կոնկրետ քայլեր է ձեռնարկել․ երեկ երեկոյան նա հանդիպել է կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Հանդիպման մանրամասները մեզ չհաջողվեց իմանալ:
Գլխավոր դատախազը հրաժեշտի ցերեկույթ է կազմակերպել․ «Ժողովուրդ»
Այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում, Գլխավոր դատախազությունում կոլեգիայի նիստ կլինի, որից հետո Արթուր Դավթյանը հրաժեշտ կտա դատախազությանը եւ գլխավոր դատախազի ղեկը կհանձնի Աննա Վարդապետյանին: