Մամուլ
20 զինծառայողի ծնող ցուցմունք է տվել Ջալալ Հարությունյանի դեմ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Ջալալ Հարությունյանին մեղադրանք առաջադրելուց առաջ հարցաքննվել են զորամասի զոհված զինծառայողների 20 ծնողներ և կոնկրետ ցուցմունքներ տվել Ջալալ Հարությունյանի դեմ: Ծնողները մանրամասնել են, թե ովքեր են պատասխանատուները իրենց երեխաների մահվան հարցում:
Կհանդիպե՞ն արդյոք Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեբ Թայիփ Էրդողանը․ «Հրապարակ»
«Պրահայում անցկացվելիք միջոցառման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը բացառված չէ։ Միաժամանակ, այս պահի դրությամբ նման հանդիպում հաստատված չէ»։
Մանրամասներ վարչապետի և ՔՊ-ի հետ հանդիպումից․«Ժողովուրդ»
Մենք տեղեկացանք, որ տեղի է ունեցել շատ բաց խոսակցություն, և Փաշինյանը չի թաքցրել ոչինչ և մանրամասն ներկայացրել է երկրում առկա վիճակը։
Զոհրաբ Մնացականյանը նոր աշխատանք ունի. «Հրապարակ»
Մնացականյանը աշխատանքի է անցել Նիկոլ Փաշինյանի հարազատ Ենոքավանում գործող «Ապագա ռեզորթ» հանգստյան համալիրում՝ որպես զարգացման գծով տնօրեն կամ մենեջեր։ Մենք փորձեցինք կապ հաստատել նախկին նախարարի հետ, սակայն նա չպատասխանեց զանգերին։
Դատական համակարգում նոր բունտ է հասունանում․ «Ժողովուրդ»
ԲԴԽ-ն՝ ի դեմս նախագահ հորեղբոր, որոշում է կայացրել երկրորդ անգամ դիմել ՀՀ նախգահին, սակայն երկրորդ անգամ էլ նախագահը չի ստորագրել ու առարկությամբ հետ է ուղարկել: Այս ամենից հետո Ժորա Չիչոյանին որոշում են դատավոր նշանակել՝ օրենքի ուժով, և նա դատավորի լիազորություները ստանձնում է օրենքի ուժով, կամ, որ նույնն է՝ հայտնի հորեղբոր թիկունքով: