Մամուլ
Ընդդիմությունը որոշել է վերադառնալ խորհրդարան․ «Ժողովուրդ»
Նկատենք, որ վերջին նստաշրջանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներն արդեն մասնակցում էին նստաշրջանի աշխատանքներին քվեարկությունների տեսքով:
Իշխանությունը կրկին օրակարգ է բերում պատերազմի ժամանակ կիրառվող սահմանափակումները․ «Հրապարակ»
Կառավարությունն օրենսդրական փաթեթ է մշակել՝ նախատեսում է խստացնել պետական և ծառայողական գաղտնիքի հրապարակման համար նախատեսված պատիժը, ընդլայնել «պետական գաղտնիք» համարվող տեղեկությունների ցանկը, պետական գաղտնիք համարել «ծառայողական գաղտնիք» համարվող և «գաղտնի» դրոշմագիր ունեցող բոլոր փաստաթղթերը։
ԱՀ նախագահը հարցաքննվել է ՊԲ նախկին հրամանատարի գործով․ «Ժողովուրդ»
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական վարույթով հարցաքննվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
5 մլն դրամ՝ ԱԺ բուֆետի ճաշասեղանների համար․ «Ժողովուրդ»
Բացի այս, 6 մլն 940 հազար դրամ էլ Ազգային ժողովի աշխատակազմը ծախսել է շինարարական աշխատանքների համար։ Այսինքն՝ մոտ 7 մլն դրամ ծախսվել է ճաշարանի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով։
Օպերատիվ հետախուզական խմբերը կմտնեն մի շարք պաշտոնյաների տներ․ «Ժողովուրդ»
Մեկ բառով ասած՝ պաշտոնյաների տները և ունեցվածքը խոշորացույցի տակ են: