Մամուլ
Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվե՞լ է․ «Հրապարակ»
Հիշեցնենք, որ խոսքը շուրջ երեք տարի՝ 2020-ի հունիսից քննվող գործի մասին է, որը վերաբերում է 2017 թվականի ընտրություններին: Ըստ մեղադրանքի` իբր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին ընտրակաշառք էր բաժանվել, և որոշ քաղաքացիներ ցուցմունքներ էին տվել։
Տիրան Խաչատրյանին քննիչ հանձնաժողովի նիստին չեն հրավիրել․ «Հրապարակ»
Տիրան Խաչատրյանը վստահեցրեց, որ նման բան չի ասել․ «Ես ընդհանրապես իր հետ շփում չեմ ունեցել, իսկ եթե նման բան է ասել, ապա լկտի սրիկա է, ի՞նչ ասեմ»։ Բանակում 5-րդ շարասյան մասին Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանն էլ անդրադառնալով՝ Խաչատրյանն ասաց․ «Եթե եղել է, թող զբաղվեն»։
Արցախի նախագահի փոփոխության հարցն առնվազն կես տարով հետաձգվում է․ «Հրապարակ»
Արցախի Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել Սահմանադրության փոփոխության նախագծին՝ ռազմական դրության ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում խորհրդարանի կողմից երկրի նախագահի ընտրության և դրա առանձնահատկությունների վերաբերյալ։
Արևմուտքից «հյուրեր» են սպասվում․ «Փաստ»
Առաջիկայում արևմտյան մեծ պատվիրակության այց է նախատեսվում տարածաշրջան։ Տվյալ դեպքում խոսքը ԱՄՆ Պետդեպի՝ հարավկովկասյան տարածաշրջանային ներկայացուցիչների մասին է, որոնք նախատեսում են բավականին ներկայացուցչական կազմով այցելել Երևան և Բաքու։
Սահմանադրական փոփոխությունների նախագծերի քննարկումը՝ այսօր․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր Արցախի խորհրդարանը լիագումար նիստում կքննարկի Արայիկ Հարությունյանի նախաձեռնած Սահմանադրական բարեփոխումների նախագիծը: