Մամուլ
ԱԺ օրակարգն արագ կսպառեն․ «Հրապարակ»
Որոշ տեղեկություններով՝ իշխանությունները հատուկ են նման օրակարգ ձևավորել: Արցախի շուրջ վերջին անցանկալի զարգացումները մտահոգել են ՔՊ-ականներին և նրանք վախենում են հանրային ընդվզումից, չեն ցանկանում ավելորդ հայտարարություններ անել, բորբոքել հանրային լայն զանգվածներին։
Էդգար Ղազարյանը բողոքարկել է ՄԻՊ ընտրությունը․ «Հրապարակ»
Հասարակական գործիչ, ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը Վարչական դատարանում բողոքարկել է Ազգային ժողովի որոշումը՝ Անահիտ Մանասյանին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու վերաբերյալ՝ դատարանից պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ-ի այդ որոշումը։
Ջալալ Հարությունյանը խոստացել է գալ քննիչ հանձնաժողով. «Ժողովուրդ»
Որպես հիմնավորում՝ նշվում է. «Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը տարբեր գերատեսչություններից պահանջել և ստացել է բազմաքանակ փաստաթղթեր, որոնք մանրամասն ուսումնասիրելուց հետո անցել է հրավիրյալներին լսելու փուլին», այսինքն՝ վեց ամիս է մնացել հանձնաժողովի վերջնական արդյունքների համար»:
Ովքե՞ր են կանգնած Արցախում ստորագրահավաքի հետևում․ «Հրապարակ»
Արցախում Նիկոլ Փաշինյանի քաղաքական գծի իրականացնողները վերջին շրջանում աննախադեպ ակտիվություն են դրսևորում և փորձում են հանրային տրամադրություններ գեներացնել, ինչպես նաև Արցախի նախագահին դրանով պահել իրենց, այսինքն՝ Փաշինյանի վերահսկողության տակ։
58 մլն դրամ՝ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների համար. «Ժողովուրդ»
58 միլիոն 585 հազար դրամի չափով գումար է նախատեսվում սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներին աշխատավարձ տալու համար։