Մամուլ
Shell–ը ե՞րբ կգա Հայաստան․ «Ժողովուրդ»
«2023թ.-ի փետրվարին Հանրային հեռուստաընկերության եթերում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ մոտակա մեկ ամսում Հայաստանում իր գործունեությունը կսկսի ծավալել աշխարհահռչակ բրիտանահոլանդական Shell ընկերությունը։
Թագուհի Թովմասյանին պաշտոնից զրկելու նախագծի մշակման աշխատանքներն արդեն սկսվել են․ «Հրապարակ»
ՔՊ խմբակցությունում Թագուհի Թովմասյանին Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու նախագծի մշակման աշխատանքներն արդեն սկսվել են։ ՔՊ-ից տեղեկացանք, որ մինչև հաջորդ քառօրյա նախագիծը կդրվի շրջանառության մեջ, ապա կմտնի լիագումար նիստ։
«Հրապարակ». Թուրքիայում հայերեն է հնչել
Խոսել է Լաչինի միջանցքը 5 ամիս փակ պահելու և ադրբեջանցիների տեղադրած անցակետի ու սպառնալիքների մասին՝ նշելով, որ այդ իրավիճակը «չի կարող հիմք դառնալ կայուն և տևական խաղաղության համար»:
Ընդդիմադիրները կմասնակցե՞ն ավագանու ընտրություններին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ օրաթերթ»-ի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն այս օրերին քննարկում է ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու հարցը: Ընդդիմադիր ֆրակցիային, սակայն, դեռ չի հաջողվում վերջնական որոշման գալ այս հարցում:
Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հարաբերությունները լարվա՞ծ են․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների միջև այլևս բացակայում են նախկին փոխհարաբերությունները։