Մամուլ
Ի՞նչ ունեցվածք ունի տեսչական մարմնի ղեկավարը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ վերջին երեք տարում մեկ բնակարան և մեկ մեքենա է գնել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի թիվ մեկ վերահսկող պաշտոնյան:
Դատարանի որոշմամբ պատգամավորից 655.5 հազար դրամ կբռնագանձվի․ «Հրապարակ»
Երևանի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Ժաննա Ասատրյանի նախագահությամբ, վճիռ է կայացրել, որով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանից հօգուտ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի բռնագանձել է 655 հազար 500 դրամ։
Արայիկ Հարությունյանը կգնա խորհրդարան․ «Հրապարակ»
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր կայցելի ԱՀ խորհրդարան
Պաշտպանության նախկին փոխնախարարը ներկայացել է դատարան․ «Ժողովուրդ»
Հավելենք, որ Ալիկ Միրզաբեկյանը 2016 թվականին, Սերժ Սարգսյանի հրամանով, ազատվել էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից: Ըստ լուրերի՝ Միրզաբեկյանը սպառազինության և սննդամթերքի մատակարարման գնումները շուկայականից բարձր գներով էր իրականացրել»:
«Գագիկ Ծառուկյանը վաղուց չի հետևում ԱԺ նիստերին»․ «Հրապարակ»
- Մարդկանց վրա շատ բան է ազդում, երկիրը մաշվում է այս մթնոլորտից։ Ներքին հաշտությունն այլընտրանք չունի։ Սա շատ լուրջ հարց է և պահանջում է լուրջ վերաբերմունք։ Իսկ ԱԺ նիստերին ես շատ վաղուց արդեն չեմ հետևում, ինձ հետաքրքիր չէ։ Եվ ունեմ տպավորություն, որ ժողովրդին էլ դա առանձնապես չի հետաքրքրում»։