Քաղաքական
Հարկադիր կատարման ծառայությունը նոր ղեկավար ունի. նախարարը աշխատակազմին է ներկայացրել գլխավոր հարկադիր կատարողին
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակազմին է ներկայացրել գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանին:
Արբիտրաժային տրիբունալը մերժել է ընդդեմ ՀՀ-ի ներկայացված շուրջ 331 միլիոն ԱՄՆ դոլար բռնագանձելու մասին պահանջը
2018 թվականի օգոստոսի 3-ին Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (ICSID) մուտքագրված «Ջ. Բորկովսկին և Ռասիա ՖԶէ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» թիվ ARB/18/28 արբիտրաժային գործով արբիտրաժային տրիբունալը ս.թ. հունվարի 20-ին կայացրել է վճիռ՝ ամբողջությամբ մերժելով Հայցվորների պահանջները և պարտավորեցնելով վերջիններիս Հայաստանի Հանրապետությանը փոխհատուցել ընդհանուր շուրջ 2,8 միլիոն ԱՄՆ դոլար՝ որպես կրած իրավաբանական վճարների և այլ ծախսերի հատուցում։
Վարչապետի մասնակցությամբ տեղի է ունեցել հարկային պոտենցիալի գնահատմանը վերաբերող խորհրդակցություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված հարկային պոտենցիալի գնահատմանը:
Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղել
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել երկրներին ու կազմակերպություններին, որոնք Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին արձագանքել են անկողմնակալ կերպով։
Սա էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է. Նիկոլ Փաշինյանը ներկայցրել է, թե որն է Բաքվի պլանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ վարչապետի՝ եթե մինչ այս միջազգային հանրությունը թերահավատությամբ էր վերաբերում մեր ահազանգերին, հիմա ընկալումը հաստատուն քայլերով ավելի է ուժեղանում։