Քաղաքական
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
«ԵԽԽՎ-ում քաղաքական խմբերը միաձայն արձանագրել են Լաչինի միջանցքի փակ լինելը». Սոնա Ղազարյան
ԵԽԽՎ բյուրոն պատվիրակում է հանձնաժողովներից մեկին, որպեսզի հարցը քննարկվի։ Մենք արդեն գիտենք, որ այն կքննարկվի Միգրացիայի հանձնաժողովում։
«Ադրբեջանը ձգտում է իր ագրեսիայից հետո հավաքած ականների հիման վրա կեղծ բազա ձևավորել»․ Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի հերթական ակնհայտ փորձն է ուշադրությունը շեղելու իր չարագործություններից, Հաագայում Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատավարական լսումների ժամանակ հայտարարեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինն անդրադարձել են Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում առկա համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Մասուդ Միրքազեմիի համանախագահությամբ ս․թ․ հունվարի 31-ին Թեհրանում կայացել է Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունների ընթացքը մշտադիտարկող հանձնախմբի նիստը։