Քաղաքական
Համակարգային կոռուպցիային վերաբերող գործերի վերջին կամ նախավերջին համակարգը բանկային համակարգն է. դատախազ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Համակարգային կոռուպցիային վերաբերող գործերի գրեթե մեծ մասի վերջին կամ նախավերջին համակարգը բանկային համակարգն է»,- ասել է դատախազը՝ հավելելով, որ պատճառները խորքային են։ Ըստ նրա, բանկերը փողերի լվացման սխեմային անմասն չեն եղել։
Ո՞վ է Սեյրան Օհանյանի գործով կալանավորված Վահե Յաքուբյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Սեյրան Օհայանին առնչվող միջնորդության քննարկման ժամանակ հետաքրքրվել է, թե արդյո՞ք այս գործով անցնող Վահե Յաքուբյանը ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի մտերիմը չէ։
Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից ովքե՞ր են ցուցմունք տվել Սեյրան Օհանյանի գործով
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում ներկայացրել է Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու երրորդ միջնորդագիրը, նշելով, որ նախկին նախարարի կողմից հանցավոր արարքների կատարումը հաստատվել է քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված մի շարք փաստական տվյալներով:
Մեկնարկել է Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը
Տեղի է ունենում Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:
ԱԺ-ն քննարկում է Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու երրորդ միջնորդությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱԺ-ում շարունակվում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու մասին երրորդ միջնորդության քննարկումը։