Քաղաքական
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողությունը
Կառավարության անդամները երդվել են բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը:
Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ
Փետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։
«Իմ անկեղծ վշտակցության և զորակցության խոսքերն եմ հղում Սիրիայի բարեկամ ժողովրդին». ՀՀ նախագահ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Նախագահ Խաչատուրյանը կարճատև զրույց է ունեցել նաև Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանի հետ:
Պաշտպանության նախարարի խորհրդականն ազատվել է պաշտոնից
Ավետիսյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2016 թվականին։
Ադրբեջանի պնդումները, թե իբր Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովվում է, իրականությանը չեն համապատասխանում. դեսպան
Փետրվարի 9-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում հանգամանորեն անդրադարձել է 2022թ. դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում առաջացած մարդասիրական ճգնաժամային իրավիճակին: