Քաղաքական
Կառավարության հանձնառությունն ու քաղաքական կամքի առկայությունն անկյունաքարային են բարեփոխումների համար
Փետրվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԽ համագործակցությանը, ինչպես նաև՝ տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր:
Ճապոնիայի դեսպանի հետ քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունները
Փետրվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին և ՀՀ-ում Ճապոնիայի ռազմական կցորդ Յոշիդա Կենսուկեին։
Չինաստանի դեսպանը կարևորել է Լաչինի շուրջ ստեղծված խնդրի խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորումը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը փետրվարի 16-ին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Յուն Ֆանի հետ: Հանդիպմանը մասնակցել է Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամ Բաբկեն Թունյանը:
«Կրկին արտահայտում եմ խաղաղության հաստատման պայմանագիրն օր առաջ ստորագրելու հանձնառությունը». Նիկոլ Փաշինյան
Մինչ նիստի օրակարգի քննարկումը, վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին և Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքներին:
Համբարձում Մաթևոսյանը՝ վարչապետի գլխավոր խորհրդական
Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական։