Քաղաքական
Արարատ Միրզոյանն Իսպանիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող թեմաներ
Մարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին (նստավայրը՝ ք․ Մոսկվա):
Հայաստանը ողջունում է տարածաշրջանում խաղաղությանն ուղղված գերմանական կողմի ջանքերը. Ալեն Սիմոնյանը Գերմանիայում է
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-ին հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Բերբել Բասին:
Վերոհիշյալից բացի այլ առաջարկություն-դիմում այլ խմբերի կողմից մեզ չի ներկայացվել. Խամոյանը՝ ՄԻՊ թեկնածուի մասին
«Հայաստան» խմբակցությունը նման որոշում կայացրել է՝ ԸՆԴԱՌԱՋԵԼՈՎ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱՄԱԿ-ԴԻՄՈՒՄԻ ՄԻՊ պաշտոնում առաջադրելու Էդգար Ղազարյանի թեկնածությունը:
Հակոբ Արշակյանը Լոս Անջելեսում մասնակցել է Համահայկական երիտասարդական ֆուտբոլային ասոցիացիայի տարեկան միջոցառմանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մարտի 24-26-ն ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում մասնակցել է Համահայկական երիտասարդական ֆուտբոլային ասոցիացիայի (Pan Armenian Youth Futbol Association-PAYFA) կազմակերպած պատանեկան ընտրական մրցույթին եւ ամփոփման միջոցառմանը:
«Բա ո՞ւմ պիտի ընտրեն». ՄԻՊ ընդդիմության թեկնածուն՝ իր շանսերի մասին
Էդգար Ղազարյանից փորձեցինք տեղեկանալ, թե ինչպե՞ս է գնահատում իր շանսերը, որ ԱԺ-ն կընտրի իրեն։ Խորհրդարանական ընդդիմության ՄԻՊ թեկնածուն բառացի ասաց՝ «ես կարծում եմ մոտավորապես 100%»։