Քաղաքական
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարմինների ընտրության կարգը։ Քննարկվել են Կուսակցությանն անդամագրվելու դիմումների քննարկման, Նախաձեռնող խմբի նիստերի անցկացման վերաբերյալ և այլ ընթացիկ հարցեր։
Հելսինկիում ՀՀ և Ֆինլանդիայի ԱԳ ներկայացուցիչները տարածաշրջանային հարցեր են քննարկել
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ ընդլայնված գործընկերությանը, քննարկել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հնարավորությունները:
Նիկոլ Փաշինյանը Շվեդիայի խորհրդարանի պատգամավորների հետ քննարկել է համագործակցության օրակարգը
Հանդիպմանը քննարկվել են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրոպական միության հետ գործընկերության շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետին
Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել առևտրատնտեսական կապերին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների:
Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ է հայտնել ԱԳ նախկին նախարարի հետ քննիչ հանձնաժողովում հանդիպումից
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստում այսօր հրավիրված է եղել ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը