Քաղաքական
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարին
Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ և խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տիրող օպերատիվ իրավիճակն ու առկա խնդիրները, Լեռնային Ղարաբաղում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր:
Տեղի է ունենում Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը
Տեղի է ունենում Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը. տեղեկացրել է ԱԳՆ խոսնակը։
«Միայն խաղաղության համաձայնագիրը հնարավորություն կտա իսկապես լուծել մնացած բոլոր հարցերը». Կոլոնա
Ֆրանսիայի և Եվրամիության միակ նպատակը խաղաղության և վստահության մթնոլորտի վերականգնումն է
ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքով Ադրբեջանի զինված ուժերը իրենց առավել զսպված են զգում. Էդվարդ Ասրյան
Մեզ հնարավորություն է տրվում դիտորդական առաքելության շնորհիվ տեղից տեղեկություններ ստանալ, որոնք օգտակար են ԵՄ անդամ պետությունների համար։ Սա դիտորդական առաքելություն է, զինված չէ, նպատակը պարզապես հետևելն է իրավիճակին, բայց այդ ներկայությունը հնարավորություն է տալիս լարվածությունը թուլացնել
Ցանկանում ենք՝ միջազգային հանրության աջակցությամբ բանակցություններ սկսվեն ԼՂ ներկայացուցիչների և Ադրբեջանի միջև․ Կատրին Կոլոնա (Արմենպրես)
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով տեղաշարժի խոչընդոտումը՝ նշելով, որ դա Լեռնային Ղարաբաղի բնակչության համար հղի է տնտեսական և մարդասիրական ճգնաժամի լուրջ վտանգներով։