Քաղաքական
«29,8 հազար կմ²-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է անկլավների թեմային։ Հարցին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար կմ2 մակերեսով ճանաչելիս դրանում ներառվա՞ծ են նաև անկլավները, նա ասել է. «86,6 հազար կմ2-ն առանձին է, բայց փաթեթի մեջ է 29,8 հազար կմ2-ի հետ։ 29,8 հազար կմ2-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը, 86,6 հազար կմ2-ի մեջ մտնում են նաև անկլավները»։
«Չեմ կարող աշխատանքային հարցերի շուրջ բովանդակային բացահայտումներ անել». վարչապետը՝ զենքի մատակարարման խնդիրների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զենքի մատակարարման հետ կապված խնդիրների մասին հարցին ի պատասխան հայտարարել է, թե պատեհ չէ աշխատանքային պրոցեսներ քննարկելը. «Չեմ կարող աշխատանքային հարցերի շուրջ բովանդակային բացահայտումներ անել: Ոչ թե չեմ ուզում, այլ պարզապես կոռեկտ չի լինի»:
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Լեո Դոքերթիի առանձնազրույցը
Մեկնարկել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի այցը Հայաստան:
Վարչապետը չի բացառել, որ Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է, թե ինչ նկատի ունի «ՀԱՊԿ-ից դուրս գալ» ասելով. «Նկատի ունեմ առաջին հերթին կազմակերպության ունեցած պարտավորությունները։ Չէի ասի, թե այդ հարցը դուրս է եկել օրակարգից։ Դուրս չի եկել․ քանի դեռ այդտեղ կա քննարկելու հարց, այդ հարցը քննարկվում է»։
ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչները Երևանում են. սպասվում են հանդիպումներ պաշտոնյաների հետ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսին և պ-ն Պատրիկ Պրայորին Երևանում են։