Քաղաքական
«Մենք իրավունք չունենք և հավակնություն էլ չենք ներկայացնում որոշել ԼՂ ժողովրդի կարգավիճակը». ԱԳ նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ նախարարի՝ որևէ մեկն աշխարհում չի հերքում, որ կան բազմաթիվ բաց հարցեր. «Էդ հարցերը պետք է քննարկվեն ու հասցեագրվեն, բայց ոչ՝ մեր կողմից, այլ ԼՂ ընտրված մարմինների և լիազոր ինստիտուտների։ Մենք պետք է փորձենք ապահովել այդ երկխոսության սկիզբը, հարթակը, մեխանիզմը»։
ՀԱՊԿ-ում գտնվելը որոշակի խնդիրներ ստեղծում է, բայց չի սահմանափակում մեր համագործակցությունը տարբեր երկրների հետ. Գրիգորյան. Լուրեր
ԱԽ քարտուղարը նկատում է նաև, երբ Հայաստանը այլընտրանքներ է փնտրել, որոնել և գտել է, ինչպիսին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունն է ՀՀ-ում, դրանից հետո ՀԱՊԿ-ը սկսել է առաջարկել իր օգնությունը:
Սահմանային ամբողջ ծառայությունները իրականացվելու են միայն հայկական ծառայությունների կողմից. Արմեն Գրիգորյան. Լուրեր
Անդրադառնալով ապաշրջափակման հետ կապված հարցերին Արմեն Գրիգորյանն ասել է, որ ՀՀ կոնտեքստում մոտեցումն այն է, որ սահմանների ամբողջ վերահսկողությունը լինելու է հայկական կողմի ներքո:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն Անկարայում կարճատև զրույց են ունեցել
Ադրբեջանի նախագահ Ալիևը և Հայաստանի վարչապետ Փաշինյանը քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցեր։
Նախագահական համալիրում Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Մևլութ Չավուշօղլուն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անկարայում ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը: