Քաղաքական
Պաշտոնից ազատում և կարգապահական տույժեր դատախազությունում
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի որոշմամբ՝ 2023 թվականի մայիսի 15-ին հարուցվել է կարգապահական վարույթ, որի շրջանակում պարզվել է, որ 2023 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 02:05-ի սահմանում, Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում՝ Մելիք Ադամյան փողոցի 1 հասցեի դիմաց՝ Կոտայքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, գտնվելով ոչ սթափ վիճակում, իր վարած ավտոմեքենայով բախվել է մեկ այլ ավտոմեքենայի, ինչի հետևանքով երկու ուղևոր ստացել է մարմնական վնասվածք և տեղափոխվել հիվանդանոց:
Ազգային ժողովի նիստ (ՈՒՂԻՂ)
Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը։
Քննարկվել են Հայաստանի և Հունգարիայի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններ
Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժոլթ Նեմեթի հետ։
Ադրբեջանը փորձում է ուժի գործադրմամբ խափանել մետալուրգիական գործարանի կառուցումը. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Երասխի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտումներին։
«Իմ տպավորությամբ՝ որոշակի առաջընթաց կա». Արարատ Միրզոյանը՝ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մեկնաբանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները, թե «Զանգեզուրի միջանցքի հարցում խնդիրը ոչ թե Հայաստանից է գալիս, այլ՝ Իրանից»։