Քաղաքական
Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների երկկողմ հանդիպումը
Վաշինգտոնում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների երկկողմ հանդիպումը։
Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումն ավարտվել է
ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է չլուծված հարցերին, որոնց կարգավորումն առանցքային է տարածաշրջանում խաղաղության համար՝ ընդգծելով կողմերի պարտավորությունները։
Միրզոյանն ու Բլինքենը կարևորել են սահմանից զորքերի հետքաշումը
Հունիսի 27-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է, թե ինչու պատերազմի ընթացքում Հայաստանը չի ճանաչել ԼՂ անկախությունը
«Ինչո՞ւ 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ չեն ճանաչել անկախությունը: Իսկանդերն օգտագործեիք, պրծնեինք այս պատմությունից։ Իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում չենք ճանաչել Ղարաբաղի անկախությունը, շատ պարզ պատճառով. նույնիսկ նոյեմբերի 9-ին այդ պատերազմը կանգնեցնել հնարավոր չէր լինի»:
«Ինչո՞ւ մյուսները, որ ներկայացել են հանձնաժողովին, փակ ռեժիմով են խոսել, իսկ Նիկոլ Փաշինյանը հրապարակային է ներկայանում». Սեյրան Օհանյան
Օհանյանը հայտարարել է, թե քննիչ հանձնաժողովը չի կարող բացահայտել պատերազմի բոլոր հանգամանքները։