Քաղաքական
«Ադրբեջանի համար զսպող գործոն չէ ընթացող բանակցային գործընթացը»․ ֆրանսիացի սենատորներ
Հայ պատվիրակները նշել են, որ ակնկալում են եվրոպացի գործընկերներից հայ գերիների վերադարձի հարցն ուշադրության կենտրոնում պահելը:
Ֆրանսիան պատրաստ է բոլոր հնարավոր միջոցներով աջակցել Հայաստանին
Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու խորհրդարանների միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում իրականացված աշխատանքներին, ինչպես նաև միջխորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցությանը:
Բլինքենի հետ զրույցում Փաշինյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Հայաստանը կարևորում և բարձր է գնահատում բարեկամական ջերմ հարաբերությունները Հնդկաստանի հետ. Հակոբ Արշակյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը, բարեկամական խմբի անդամ Ծովինար Վարդանյանը եւ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հուլիսի 11-ին հանդիպել են Հնդկաստանի Լոք Սաբհայի պատգամավոր, Կալինգայի Արդյունաբերական տեխնոլոգիայի համալսարանի հիմնադիր, պրոֆեսոր Աչուտա Սամանտայի եւ աշխատակազմի ղեկավար դոկտոր Վարուն Սուտրայի հետ:
Անհրաժեշտ են լրացուցիչ միջազգային ջանքեր և գործողություններ ԼՂ 7-ամսյա շրջափակումը վերացնելու համար. ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաների տեղաշարժն արգելու՝ Ադրբեջանի որոշմանը։