Քաղաքական
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով Լիսաբոնում է
Հուլիսի 13-14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով գտնվում է Լիսաբոնում:
Արմեն Գրիգորյանը Սամանթա Փաուերին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
ԱԽ քարտուղարը ներկայացրել է նաև Լաչինի միջանցքի փակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված և օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամն ու դրա հետևանքները:
Քննարկվել է հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների զարգացման ուղիները և հնարավորությունները
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի հետ:
«Կառավարության խնդիրն է Երևանի ավագանու ընտրություներում բացառել քաղաքացիների կամքի ձևախեղման ու ձևափոխման ցանկացած դրսևորում». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին. որոշման նախագիծն ընդգրկված էր կառավարության չզեկուցվող նախագծերի շարքում։
«Լաչինի միջանցքի շրջափակումը բացառապես Ադրբեջանի պետական կառույցների գործողությունների պատճառով է». վարչապետ
Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ արդարադատության միջազգային դատարանի որոշման մասին՝ նշելով, թե այն հնարավորություն է տալիս խնդրի շուրջ ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա ապահովել՝ ԼՂ-ում էթնիկ զտման քաղաքականությանը հակազդելու համար։