Քաղաքական
Փոխհամաձայնության գալու համար ընդգծվել է Ադրբեջանի կողմից կառուցողական մոտեցման անհրաժեշտությունը
Տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային բոլոր կապուղիների ապաշրջափակման համատեքստում ևս մեկ անգամ ընդգծվել է համապատասխան կապուղիների՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո գործելուն այլընտրանքի բացակայությունը։ Արարատ Միրզոյանը շեշտել է միջազգային մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման կարևորությունը:
«Կքննարկենք, թե ո՞ր փուլում է գտնվում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացը»․ Լավրով
Մենք պատրաստ ենք ամեն կերպ օգնել դրա համակարգման գործում՝ օգտագործելով մեր փորձագիտական ներուժը և լավ հարաբերություններն այստեղ ներկա մեր ընկերների հետ։
«Պատրաստ ենք նպաստել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ շրջանակի իրականացմանը»․ Լավրով
Մենք երախտապարտ ենք ձեզ, որ ընդունեցիք Մոսկվա գալու մեր հրավերը՝ կազմակերպելու Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ արտգործնախարարների հաջորդ եռակողմ հանդիպումը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ընթացքում, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Ի՞նչ է խնայել Հայաստանը Ղարաբաղի համար, էս մունաթը ինչի՞ համար է. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ի՞նչ ենք խնայել մենք. մենք ասելով՝ ես՝ անձամբ, իմ ընտանիքը, Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը Ղարաբաղի համար։ Կա՞րող եք նշել որևէ մի բան. էս մունաթը ինչի՞ համար է»,- հրապարակային հարց է հնչեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով արցախցու հարցին։
Շուշիի դրվագը ուզո՞ւմ ենք քննվի, թե՞ չենք ուզում. Նիկոլ Փաշինյան
Ես հիմա չեմ հասկանում` Շուշիի դրվագը ուզո՞ւմ ենք քննվի, թե՞ չենք ուզում: