Քաղաքական
Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ
Հանդիպման ընթացքում ռազմական կցորդները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները:
ԱԳ փոխնախարարը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ներկայացրել է ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակը
Հուլիսի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ:
Գնել Սանոսյանը կարևորել է ԱՄԷ-ի հետ հատկապես էներգետիկ ոլորտում առկա համագործակցությունը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային։
Նախատեսվում է ռուս խաղաղապահների միջոցով 400 տոննա հումանիտար օգնություն ուղարկել ԼՂ ժողովրդին
Մարդասիրական օգնությամբ բեռնված երկու տասնյակ բեռնատար այսօր 400 տոննա հումանիտար օգնություն կհասցնի մինչև Կոռնիձոր, որտեղից նախատեսվում է ռուս խաղաղապահների միջոցով հումանիտար օգնությունը փոխանցել արդեն 227 օր շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահ Ինյացիո Լա Ռուսսայի հետ
Ողջունելով Հանրապետության նախագահին Սենատի նախագահը մասնավորապես ասել է. «Մեծ պատիվ է ընդունել Ձեզ, մեր երկրների միջև հարաբերություններն ընկղմվում են դեպի դարերի խորքը, ինչը կարևոր պայման է մեր ներկայիս կապերի ու սերտ համագործակցության զարգացման ու ընդլայնման համար խորհրդարանական դիվանագիտության, տնտեսական, մշակութային հարթակներում: Ես պատրաստակամ եմ իմ ջանքերն ուղղել այդ հարաբերությունների շարունակական խորացմանը»: