Քաղաքական
Նախարար Ռոբերտ Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ
Նախարարը ողջունել է դեսպանին, շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար, հաջողություն մաղթել հետագա գործունեությունում։
Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներն ամիսներ շարունակ շրջափակման մեջ են. Անդրանիկ Քոչարյանը՝ ՀՀ-ում Չինաստանի դեսպանին
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ փոխնախագահ Արմեն Խաչատրյանն օգոստոսի 8-ին ԱԺ-ում հանդիպել են ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յոնգին, ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Ան Ցյանին եւ դեսպանատան պատվիրակությանը:
Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը և սովն օգտագործում է որպես զենք, որպես քաղաքական գործիք՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ․ Էդմոն Մարուքյան
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցում խոստովանել է, որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը և սովն օգտագործում է որպես զենք, որպես քաղաքական գործիք՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Թունիսի վարչապետին
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Թունիսի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Ռոբերտ Մենենդեսի հանձնարարությամբ՝ Հայաստան են այցելել հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչները
ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հանձնարարությամբ Հայաստան է այցելել հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սառա Արքինի և Դեմյան Մերֆիի ղեկավարած պատվիրակությունը: