Քաղաքական
Հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր ռազմական տեղաշարժ չի նկատվում․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն
EUMA-ն ամենօրյա ռեժիմով վերահսկում է ռազմական իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։
Փաստահավաք առաքելություն ուղարկելու հարցն ակնհայտորեն հրատապ է դառնում․ ՀՀ ԱԳՆ
Ակնհայտ է նաև, որ Ադրբեջանի կողմից կազմակերպվող ապատեղեկատվական արշավի նպատակներից մեկը Լեռնային Ղարաբաղում օր օրի ահագնացող հումանիտար ճգնաժամից և հումանիտար աղետի հրահրման միջոցով էթնիկ զտումներ իրականացնելու իր քայլերից միջազգային հանրության ուշադրությունը շեղելն է:
«Երկրում պետք է հասունացնել արտահերթ ընտրության կարևորությունը». Բաբաջանյան
«Արտահերթ ընտրությունների գնալու հրատապությունը կերևակվի Երևանի ընտրություններից հետո»,- նշել է նա։
Մարտի 1-ի գործով քննիչը փոխել է ոստիկանների ցուցմունքները, կցել կեղծ փաստաթղթեր. նախաքննությունն ավարտվել է
Քննչական խմբի նախկին քննիչ Ա. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Միրզոյանը ցավակցել է Ուկրաինայի ԱԳ նախարարին Ալեքսանդր Սենչենկոյի ողբերգական մահվան կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ողջ անձնակազմի և անձամբ իր անունից ցավակցությունն է հայտնել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբային` Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոյի ողբերգական մահվան կապակցությամբ։