Քաղաքական
Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ` վերջինիս նախաձեռնությամբ
Զրույցի ընթացքում առանձնակի կարևորվել և հանգամանալից անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով արդեն ութ ամիս Արցախում շարունակվող և օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամին, Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների դեմ իրականացվող ակնհայտ ցեղասպանական քաղաքականությանը:
Տեղի է ունեցել Միրզոյան-Լավրով հեռախոսազրույց
Շեշտվել է շրջափակումը վերացնելու հստակ քայլերի անհրաժեշտությունը։
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանը քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցությանը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանիին:
Ուշի-ուշով հետևում ենք զարգացումներին. ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ՄԱԿ ԱԽ նիստի մասին հայտարարություն է տարածել
Նպատակ սահմանելով նման քայլով կանխել զանգվածային ոճրագործությունները, ներառյալ` պատերազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը՝ հույս ունենք, որ ՀՀ իշխանությունները ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ երկրների հետ կատարել են անհրաժեշտ աշխատանք առաջադրված նպատակին հասնելու համար։
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ
Նախարար Միրզոյանը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ ընդգծելով, որ այն կարող է միջազգային հանրության աչքի առջև վերածվել իրական հումանիտար աղետի: