Քաղաքական
Ադրբեջանի կողմից վերոհիշյալ անձանց ճակատագրի և գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն մինչ օրս չի հայտնվել. ԱԳՆ
13 տարի առաջ՝ 2010 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան թիվ 65/209 բանաձևով սահմանեց բռնի անհետացումների զոհերի օրը՝ մտահոգություն հայտնելով «աշխարհի տարբեր հատվածներում բռնի կամ հարկադիր անհետացումների աճով, ներառյալ ձերբակալությունները, կալանավորումներն ու մարդկանց առևանգումները»:
Ֆրանսիան պետք է օգտագործի ԱԽ-ում իր դիրքը ԼՂ ժողովրդի իրավունքների գծով բանաձև ընդունելու համար. Փարիզի քաղաքապետ
Նրա խոսքով ԼՂ բնակչությունը շրջափակման մեջ է անկախ իր կամքից. «Այն, ինչ տեղի է ունենում այսօր Ղարաբաղում, նման է ցեղասպանության»:
Միրզոյանը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ. ընդգծվել է ԼՂ-ում իրավիճակի հաղթահարման հրատապությունը
Օգոստոսի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։ Հանդիպումը կայացել է Բլեդի համաժողովին նախարար Միրզոյանի մասնակցության նպատակով Սլովենիա այցի ընթացքում:
«Տպավորություն է, որ «անվտանգություն» ասելիս նկատի ունենք միայն խոշոր տերությունների անվտանգությունը»․ Միրզոյան
Հնարավոր չէ լուծում տալ առանց ճիշտ ախտորոշման: Երևի ամենաուղիղ, անկեղծ և ակնհայտ պատասխանը Ձեր հարցին, քանի որ իրականում բոլորն էլ գիտեն պատասխանը հետևյալն է. դա այն քաղաքականությունն է, որը հիմնված է արժեքների վրա, ինչպես նաև մարդակենտրոնությունը:
«Զորախումբը վաղուց է ենթարկվում Ադրբեջանի քմահաճույքներին». Աթանեսյան
Նոյեմբերի 9-ի ստատուս-քվոն փաստացի գոյություն չունի, ի՞նչ պահպանի Արցախը: