Քաղաքական
«Անցյալում աշխարհը ձախողել է Հայաստանին օգնելու հարցում»․ Սամանթա Փաուեր
ԼՂ-ում պետք է միջազգային հումանիտար ներկայություն լինի արձանագրելու, թե արդյոք Ադրբեջանը կատարում է իր հանձնառությունները։ Զինված ուժ է կիրառվել, և մենք դիտարկում ենք, թե ինչը կարող է լինել պատշաճ արձագանք դրան։
«Ամերիկացիներին չեն հետաքրքրում Հայաստանն ու հայերը»․ ՌԴ ՆԳ նախարար
Արևմուտքը ցանկանում է օգտագործել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու և ռուս-հայկական կապը փլուզելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը՝ ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը։
Վարչապետն ու ՌԴ ՆԳՆ նախարարն անդրադարձել են համատեղ ծրագրերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին:
Սամանթա Փաուերը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Ջո Բայդենի նամակը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է եղել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը: Վարչապետը ողջունել է տիկին Փաուերի այցը մեր երկիր այս դժվար ժամանակաշրջանում:
Դեսպանն ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության իրանական կողմի հստակ դիրքորոշումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանարապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: