Քաղաքական
Դավիթ Մանուկյանը և Ռուբեն Վարդանյանը նույն մեքենայի մեջ են եղել
Ըստ Radar Armenia (https://t.me/RadarARM)-ի տեղեկությունների` Ռուբեն Վարդանյանը ԼՂ-ից Հայաստան էր տեղափոխվում Դավիթ Մանուկյանի հետ միասին, վերջինիս ավտոմեքենայով։ Ադրբեջանը նրանց ձերբակալել է միաժամանակ Լաչինի միջանցքով անցնելիս։
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրադրության, ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում սեպտեմբերի 29-ին հանդիպել է Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակ Յուսսի Հալլա-Ահոյին:
Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին:
Վարչապետի մոտ քննարկվել է 2023-2030 թթ. Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության նախագիծը
Վարչապետ Փաշինյանը կարևորել է աղետների ռիսկի ռազմավարության ընդունումն ու այս ուղղությամբ հետևողական ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ երեխաների շրջանում տարբեր միջոցառումների միջոցով իրազեկվածության բարձրացումը: Վարչապետը հանձնարարել է ռազմավարության նախագիծը ներկայացնել Կառավարության հաստատմանը:
Ռիտերը ԵՄ գործընկերների հետ պարեկություն է իրականացրել Լաչինի միջանցքի մուտքի մոտ
Այսօր Մարկուս Ռիտերը ԵՄ քաղաքացիական պլանավորման և վարքագծի բաժնի գործընկերների հետ միացել է Գորիսում մեր դիտորդներին՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ պարեկություն իրականացնելու, ստեղծված իրավիճակն ավելի լավ հասկանալու համար: