Քաղաքական
Հայ-հնդակական կողմերը քննարկել են Մումբայ նավահանգստով տարանցիկ բեռնափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցեր
Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Մումբայ քաղաքում Հնդկաստանի գլոբալ ծովային գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 18-ին հանդիպել է Հնդկական նավահանգիստների ասոցիացիայի Մումբայ նավահանգստի տնօրեն Ռաջիվ Ջալոտայի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը և ԻԻՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Մուշիկիվաբոն ժամանել է Հայաստան
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն ժամանել է ՀՀ ԱԳՆ, որտեղ նրան դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի շուրջ:
Վարչապետը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության և հետագա զարգացման շուրջ:
Գնել Սանոսյանը հանդիպել է Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարարի հետ
Այսօր Հնդկաստանի Համաշխարհային ծովային գագաթնաժողովի (GMIS 2023) շրջանակներում Մումբայում գտնվող ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը կարճատև հանդիպում է ունեցել Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալի հետ։