Քաղաքական
Կառավարության նիստ (ՈՒՂԻՂ)
Մեկնարկել է Կառավարության նիստը։
ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակը
Խորհուրդը կքննարկի նաև Ուկրաինայի և Իսրայելի շուրջ ստեղծված իրավիճակը։
Կարևորվել է Երևանում Կանադայի դեսպանություն հիմնելու որոշումը
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ դեսպանն իր առաքելությունը ստանձնել է Հայաստանի համար դժվարին ժամանակահատվածում: Ընդգծվել է Հայաստանում ժողովրդավարությանը, ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ամուր աջակցության կարևորությունը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված գործընթացի և առկա հիմնական հարցերի վերաբերյալ:
Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
Հոկտեմբերի 18-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի գլխավորած պատվիրակությանը:
«Ականատես եղա Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների շարունակվող օկուպացիային». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
«Ջերմուկում, Հայաստանում Եվրոպական Միության առաքելության հետ միասին, ականատես եղա Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների շարունակական օկուպացիային»,- այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։