Քաղաքական
«Ինչի նստած չեն էն մարդիկ, որ վաղուց պետք է նստած լինեին». Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ելույթում դիմել է ԲԴԽ նախագահին ու դատավորներին՝ ասելով. «Ձեր արդարադատությունը շատերին ձեռք չի տալիս, որովհետև էն մարդիկ, ովքեր Մարտի 1 են արել, ընտրություն են կեղծել, մարդկանց ծեծել են տվել, ովքեր թալանել ու սեկանաշնորհել են էս երկիրը, ինչի՞ նստած չեն. իմ հարցը դա է»:
Վահագն Խաչատուրյանը Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հրավերով ժամանել է Բելգիա
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում հոկտեմբերի 25-26-ը կայանալիք «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) համաժողովին:
Ընդդիմությունը փորձում է մարդ մոբիլիզացնել փողոցում
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել է, թե քաղաքական ներկապնակի միակ լուրջ և ինստիտուցիոնալ ընդդիմությունն իրենք են
«Իմ փաստաթղթերը գտնվում են Ռուսաստանում». Գուրգեն Արսենյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հերքել է տարածված լուրերը, թե Մոսկվան մերժել է իր ագրեմանի հաստատումը. «Իմ փաստաթղթերը գտնվում են Ռուսաստանում»,- ասել է նա։ Նա ագրեմանի հաստատումը մերժելու լուրերը որակել է ապատեղեկատվություն։
ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի նախագահությամբ ԳՄ նիստ է հրավիրել
ՀՀԿ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 23-ին ՀՀ երրորդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը։