Քաղաքական
Արմեն Գրիգորյանը և Չարլզ Ֆրիսը Բրյուսելում քննարկել են անվտանգային հարցեր
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին և քննարկել անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության հետ կապված մի շարք հարցեր: Հանդիպմանը քննարկվել է նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակը:
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով դատարանը որոշում կկայացնի նոյեմբերի 17-ին
Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերի 17-ին որոշում կկայացնի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման գործով Հայաստանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 28-ին ներկայացված ժամանակավոր միջոցների մատնանշման պահանջի վերաբերյալ (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործ)։
«Հույս ունենք առաջիկա ամիսներին ստորագրել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ»․ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողով»-ի շրջանակում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ մասնակցել է «Համագործակցությունը մրցակցության պայմաններում, խաղաղության կերտում և ավելի ապահով աշխարհի կառուցում» թեմայով պանելային քննարկմանը:
«Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը ՀՀ դեմ նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է»․ Փաշինյան
«Չնայած խաղաղության պայմանագրի ստորագրման ակնհայտ մոտիկությանը, լուրջ կասկածներ կան վերը նշված խնդիրների լուծման հարցում Ադրբեջանի գործողությունների անկեղծության վերաբերյալ»,- ասել է վարչապետը։
Հայկ Մամիջանյանը հրավիրվել է ՀՀ Քննչական կոմիտե
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն օրերս արած հայտարարությունների վերաբերյալ հրավիրվել է Քննչական կոմիտե։