Քաղաքական
Ինդոնեզիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ փոխնախարարին
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սաֆարյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին իր պարտականությունների ստանձման կապակցությամբ և հաջող ու արդյունավետ գործունեություն մաղթել հայ-ինդոնեզական կապերի ամրապնդման գործում։
Տրվել է ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը
Զրուցակիցների կողմից երկուստեք ընդգծվել է, որ ՀՀ և ՄԹ միջև վերջին շրջանում բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացումը, ռազմավարական երկխոսության մեկնարկը վկայում են ՀՀ-ՄԹ գործընկերությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու կողմերի պատրաստակամության, այդ ուղղությամբ ներդրվող ջանքերի մասին։
ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը
ԵՄ-ն նաև զգուշացրել է Ադրբեջանին, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կհանգեցնի ծանր հետևանքների։
Քերոբյանը հանդիպել է «ROTOBO»-ի գործադիր տնօրեն Կյոիչի Սուզուկիի և ասոցիացիայի անդամ Միզուկի Չումանի հետ
Նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը գտնվում են Ճապոնիայում՝ «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին հայտավորված երկրների մասնակիցների հանդիպում 2023» միջոցառմանը մասնակցելու և երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։
Սուրեն Պապիկյանը մասնակցել է Դուբայի ավիացիոն ցուցահանդեսի բացմանը
Հանդիսավոր արարողությունից հետո պաշտպանության նախարարն այցելել է միջազգային ընկերությունների տաղավարներ և ծանոթացել ընկերությունների ցուցադրած արտադրանքին: