Քաղաքական
Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորվել են բարեկամական հարաբերություններ. վարչապետ
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորվել են ժողովրդավարական արժեքների, փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերություններ:
Հայաստանի ու Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն առանձնազրույց են ունեցել
Հատուկ ուշադրության են արժանացել ռազմական կրթության, մարտական պատրաստության, տարբեր վարժանքների, խորհրդատվական և փորձագիտական աջակցության հարցերը:
«Հայաստանն է որոշում՝ ում հետ և ինչ աստիճանի համագործակցություն ունենալ». Պապիկյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով հարցին, թե Ռուսաստանն ու Իրանն ինչպես կընկալեն Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցությունը, նշել է. «Երբ խոսում ենք պարտավորությունների մասին, պետք է դիտարկենք երկուստեք»։
«Միստրալ հրթիռների մասին ենք խոսել այս առավոտ». Լըկորնյու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախարարը շեշտել է, որ ամեն անգամ խոսել են պաշտպանական զենքերի մասին. «Երբ տեսնում եմ որոշ պատմություններ, որ այստեղ ու այնտեղ ներկայացվում են, հիշեցնեմ՝ միակ ձևը, որ հակաօդային պաշտպանությունը չկիրառվի, այն է, որ ոչ ոք ոչ մեկի վրա չհարձակվի»։
«Անկախ խաղաղության պայմանագրից՝ Հայաստանը շարունակելու է պաշտպանական զենք գնել». նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ Հայաստանը որդեգրել է ԶՈւ կարողությունները արդիականացնելու քաղաքականություն.