Քաղաքական
«Պատերազմում հաղթած ոչ մի առաջնորդ ժողովրդի կողմից վստահության քվե չի ստացել». Կոնջորյան
Ըստ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի՝ «ընդդիմադիրները խոսում են այն մասին, որ իրենք հաղթել են, հաղթող առաջնորդներ էին, իսկ մենք պարտվող իշխանություն ենք, պարտվող վարչապետ, և պետք է հեռանանք»․
«Զեկույց է հակասությունների և ծրագրերի չկատարման մասին». Ս․ Օհանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ Օհանյանի, եթե քաղաքացիներին հարցնեն՝ ո՞ր խնդիրներն են առաջնահերթ անհանգստացնում իրենց, մեծամասնության պատասխանը կլինի «սահմանային սպառնալիքները, մեր տարածքի հանդեպ ոտնձգությունները, մեր անբավարար անվտանգությունը և, վերջապես, վաղվա հանդեպ բոլորին համակած վախն ու անորոշությունը»․ «Եվ այս պատասխանը կստանաք ոչ միայն սահմանային բնակավայրերում, այլև բոլոր երևանցիներից»։
«Հասկացա՝ պարոն Մինասյանը նկատի ուներ մեր հոգևոր հարստությունը». Ալեն Սիմոնյանը՝ ՀՅԴ-ականին
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ելույթից հետո երկխոսություն եղավ նրա ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի միջև։
«Դուք եք մեղավոր, որովհետև ձեր գրած դասագրքերով եմ դպրոցում սովորել». Ռուբինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նա խորհուրդ է տվել նայել թեկուզ ՀՅԴ-ի՝ իշխանության եղած ժամանակ հրատարակված դասագրքերը, որտեղ ՀՀ տարածքը նշված է 29.743 մ2. «Ինձ մեղադրում եք ՀՀ սահմանները սխալ իմանալու կամ նշելու մեջ, դուք եք մեղավոր, որովհետև ձեր գրած դասագրքերով եմ գնացել դպրոց, սովորել։ Իմ սովորելու տարիներին Լևոն մկրտչյանը 2 անգամ եղել է ԿԳ նախարար»։
«Հայաստանը դրվելու է աշխարհաքաղաքական պարկի մեջ». Ա․ Ռուստամյան
Ըստ պատգամավորի՝ վերջնարդյունքը խաղաղության պատրանքի դիմաց աշխարհաքաղաքական մակարդակում հայկական գործոնի իսպառ վերացումն է լինելու։