Քաղաքական
Ռուբինյանը Գերմանիայի պատվիրակությանը ներկայացրել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին:
Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի պաշտպանության նախարարին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշթիանիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին և ԻԻՀ կառավարությանը». Արմեն Գրիգորյան
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար պարոն Ալի Աքբար Ահմադիանին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի, Արտաքին գործերի նախարարի, ուղեկցող պատվիրակության և ուղղաթիռի անձնակազմի զոհվելու կապակցությամբ:
Արարատ Միրզոյանը մասնակցում է միջուկային անվտանգության համաժողովին
Արարատ Միրզոյանը մասնակցում է Միջուկային անվտանգության՝ «Ձևավորելով ապագան» խորագրի ներքո անցկավող միջազգային համաժողովին:
Ալեն Սիմոնյանը ցավակցել է Իրանի ժողովրդին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը X-ի իր էջում պարսկերենով ցավակցել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին տեղափոխող ուղղաթիռի կործանման առթիվ։