Քաղաքական
ԱԺ խորհուրդը մերժել է արտահերթ նիստ գումարելու՝ ընդդիմության միջնորդությունը
ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ արտահերթ նիստ հրավիրելու և օրակարգում կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին ԱԺ ուղերձի նախագիծն ընդգրկելու միջնորդությունը։
Ցանկանում եմ կառավարության անունից շնորհակալություն հայտնել ՄԱԿ բանաձևին կողմ քվեարկելու համար. Վրաստանի դեսպան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:
«Թող սուս մնան». Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու հայտարարությանը․ «Թող իրենք մի հատ վերջին 2-3 տարվա իրենց պարտավորություններին նայեն. ռուսերեն ասեմ, որ հասկանան՝ «чья бы корова мычала, их корова бы молчала»։
«Իսկ ընդդիմությունն իր հայտարարած օրակարգի 1%-ը կատարե՞լ է». ԱԺ նախագահ
Ընդդիմադիրներն առաջարկել են արտահերթ նիստի օրակարգում ընդգրկել ԱԺ ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին։ Անդրադառնալով այդ ուղերձին՝ նա ասել է. «Բա ի՞նչ պետք է անենք։ Իսկ ինչո՞ւ չպետք է մերժենք։ Տարին մեկ իրենք պետք է մարդ փոխեն, գան, նույն բա՞նն ասեն»։
Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմին
Հունիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմին: