Քաղաքական
ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի ուղեկցությամբ:
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է․ ՀՀ ՊՆ
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։
Պատգամավորները նիստերից բացակայելու պատճառով կարող են զրկվել մանդատից
Տևական ժամանակ է՝ ընդդիմադիր պատգամավորները բոյկոտում են խորհրդարանի աշխատանքները՝ իրենց գործունեությունն իրականացնելով փողոցում։
Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Կուդրինը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային հարցեր
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինին:
Լրատվական կայքերում շրջանառվող ոստիկանական ծառայողի համազգեստով անձիք մեկ տարուց ավելի ոստիկանության ծառայողներ չեն հանդիսանում․ ՀՀ ոստիկանություն
ՀՀ ոստիկանությունն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Լրատվական կայքերում, սոցցանցում շրջանառվում են ոստիկանության ծառայողի համազգեստով անձանց նկարներ և տեղեկություն, ըստ որի՝ նրանք օրերս դուրս են եկել ոստիկանությունում ծառայությունից։ Հարկ ենք համարում պարզաբանել, որ այդ անձինք արդեն մեկ տարուց ավելի ոստիկանության ծառայողներ չեն հանդիսանում»։