Քաղաքական
Արթուր Վանեցյանը կվերադառնա՞ ԱԺ, թե՞ ոչ. «Հայրենիք» կուսակցությունից չեն մանրամասնում
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, թե չի վերադառնալու խորհրդարան, որովհետև չի պատկերացնում այնտեղ իր աշխատանքը։
Միրզոյանն ու Գենչովսկան կարևորել են Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները
Պաշտոնական այցով Սոֆիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի ԱԳ նախարար Թեոդորա Գենչովսկայի հետ, որը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
ՀՀ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված ապագա սպաները այն ավարտելուց հետո կստանան բնակարան Երևանում. Արմեն Խաչատրյան
Մի քանի օր հետո համապատասխան օրենքի նախագիծ կմտնի Ազգային ժողով, որով սահմանվում է, որ սկսած 2022 թվականի հուլիսի 1-ից ՀՀ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված մեր ապագա սպայական կազմի ներկայացուցիչների համար պետությունը տրամադրելու է 3-սենյականոց բնակարաններ Երևան քաղաքում:
«Ընդդիմության կողմից լաոյի փնտրտուքները մեծացնելու են պատերազմի վերսկսման հավանականությունը». Անդրանիկ Քոչարյան
Արդեն գրեթե երկու ամիս է՝ Ֆրանսիայի հրապարակում շարունակվում են ընդդիմության սակավամարդ հանրահավաքները, որոնք չունեն որևէ բովանդակային օրակարգ և ըստ էության միայն նպատակ ունեն խաթարելու մեր պետության ներքին կայունությունը։
Կատարում բացվել է «Արաբերեն հաղորդագրություններ Հայաստանից. ժառանգություն՝ մշակութային երկխոսության համար» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը
Դոհայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այցելել է Կատարի ազգային գրադարան, որտեղ բացվել է «Արաբերեն հաղորդագրություններ Հայաստանից. ժառանգություն՝ մշակութային երկխոսության համար» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: