Քաղաքական
Արթուր Դավթյանը վայր է դրել պատգամավորական մանդատը
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Դավթյանը հունիսի 27-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
2020թ. նոյեմբերի 9-10-ի դեպքերի քրեական գործով 25 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ
2020 թվականի նոյեմբերի 9-10-ին Երևան քաղաքում գտնվող Կառավարության շենքում, Ազգային ժողովի շենքում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու վայրերում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս նախաքննությունը շարունակվում է։
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Հունաստան: Նախարար Միրզոյանը հանդիպել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ:
Գեղամ Գևորգյանը մեկնել է Աթենք՝ մասնակցելու Մրցակցության միջազգային համաժողովին
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Հունաստանի մրցակցության հանձնաժողովի նախագահ Իոաննիս Լիանոսի հրավերով մեկնել է Աթենք՝ մասնակցելու հունիսի 28-30-ը կայանալիք Մրցակցության միջազգային համաժողովին։
Գագիկ Ջհանգիրյանը հիվանդանոցում է. հնարավոր է՝ վիրահատվի
ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը Երևանի հիվանդանոցներից մեկում է, հետազոտման, բուժման փուլում։