Քաղաքական
ԱԳ նախարարը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդրին առնչվող հարցերի լայն շրջանակ
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցերի, մտքեր փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
ՀՀ վարչապետը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 15-16-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում որպես հյուր կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին:
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
ԱՄՆ-ն ողջունել է հայ գերիների վերադարձը
Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հինգ հայ զինծառայողներին Հայաստանին վերադարձնելը. այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարը Նեդ Փրայսը։
Սուրեն Պապիկյանը Պենտագոնում ներկայացրել է ՀՀ շուրջ ձևավորված ռազմաքաղաքական իրադրությունը
Սեպտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ։